Տարածաշրջանային

Ռուսաստանը կպահպանի իր դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը կպահպանի իր դիրքորոշումը Վրաստանի նկատմամբ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի նկատմամբ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվի, ինչպիսին Էլ լինեն Վրաստանի նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով համապատասխան հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որը լավ հայտնի Է այս երկրի հետ հարաբերությունների հարցի վերաբերյալ: Ռուսաստանը չդարձավ դիվանագիտական հարաբերությունների խզման նախաձեռնողը: Մենք ելնում ենք այն բանից, որ դա վիթխարի սխալ Էր, որն արվեց Վրաստանի իշխանությունների կողմից,-ասել Է նա:-Նման իրադրությունից տառապում են մեր երկու պետությունների ժողովուրդները»:

Դիվանագետը նշել Է, որ Թբիլիսիի հետ շփումները շարունակվում են տարբեր ուղղություններով, ներառյալ մշակութային երկխոսությունը, տնտեսությունը եւ հումանիտար կապերը, սակայն դրանք «դժվարացած են պետությունների միջեւ նորմալ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում