Քաղաքականություն

«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածուի կարծիքով, նոր Հայաստանում իշխանությունը պետք է բազմաբևեռ լինի

1 րոպեի ընթերցում

«Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածուի կարծիքով, նոր Հայաստանում իշխանությունը պետք է բազմաբևեռ լինի

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հայաստանում պետք է լինի ոչ միաբևեռ քաղաքական դաշտ: Իշխանությունը նոր խորհրդարանում ու Հայաստանում պետք է լինի բազմաբևեռ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Սասնա ծռեր» Համահայկական կուսակցության ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գարեգին Չուգասզյանը:

Վերջինս ընդգծեց, որ «Սասնա ծռեր» կուսակցության համար առաջնային խնդիրներից մեկը նաև օլիգարխների մուտքը ԱԺ թույլ չտալն է լինելու:

«Իհարկե, նոր կուսակցության համար դեռ գրասենյակները չկազմավորած ընտրարշավի մտնելը շատ դժվար է, բայց «Սասնա ծռեր»-ին հաջողվեց բացել 60-ից ավելի գրասենյակ Հայաստանի բոլոր մարզերում, Երևանի տարբեր շրջաններում: Մենք բուռն ընթացքի մեջ ենք հիմա՝ նախընտրական, հանդիպումներ են զուգահեռ ընթանում, բաժանվել ենք մի քանի խմբի»,- նշեց Չուգասզյանը:

«Մենք կարծում ենք, որ նոր դեմքեր են պետք, և հին ուժերի մոնոպոլիան, որ ստեղծվել էր Հայաստանում, պետք է կոտրվի և արդեն կոտրվել է»,- շեշտեց պատգամավորի թեկնածուն:

Եզրափակելով խոսքը՝ նա նշեց, որ իրենք բարձր են գնահատում իրենց շանսերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում