Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե Ձեր երեխաների. Արայիկ Հարությունյանը՝ Աշոտյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Հարությունյանին հորդորել էր չմեջբերել իր երեխաների անունները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԿԳ նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Պարո՛ն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք ՀՀ ԿԳ նախարար, կա՛մ, որ ավելի վատ է, հասկանում եք, բայց Ձեր երեխաներին օգտագործում եք էժան մանիպուլյացիայի համար»

Հանրային հեռուստատեսության եթերում Արայիկ Հարությունյանն ասել էր, որ հանրակրթության ներկայիս վիճակի լավագույն բնութագրիչն այն է, որ կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի երկու որդիները հաճախում են մասնավոր դպրոց։

Դրան ի պատասխան՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել էր Հարությունյանին. «Եթե մի անգամ էլ քեզ թույլ տվեցիր մեջբերել իմ երեխաների անունները, անգամ քո քաղաքական «փրկիչ» Նիկոլ Փաշինյանը քեզ չի օգնի»։

Անդրադառնալով Աշոտյանի գրառմանը՝ կրթության նախարարի ներկայիս պաշտոնակատարը գրել է. «Բոլորին էլ ակնհայտ է, որ խոսքը Ձեր` որպես ԿԳ նախարար որոշման աբսուրդության մասին է և ոչ թե Ձեր երեխաների: Մի՛ թաքնվեք նրանց թիկունքում, ուղիղ պատասխանեք հարցադրմանը: Ի դեպ, առողջություն ու անհոգ մանկություն Ձեր երեխաներին, նրանց փոխանցեք, որ շուտով լավ կրթական համակարգ են ունենալու:

Հ.Գ. Դուրս եկե՛ք փողոցային քարոզչության, ֆեյսբուքում մնալը այլևս կործանարար է Արմեն Աշոտյանի համար, թեկուզ և թարմ են հիշողությունները դալանների վերաբերյալ Վահան Հովհաննիսյանի ելույթից և «Էլեկտրիկ-Երևանի» ակցիային Ձեր անհաջող մասնակցությունից»։

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ