Հասարակական

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանում քննվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Դատական նիստը նախագահում է դատավոր Ռուբեն Մխիթարյանը:

Դատական նիստին մասնակցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում