Ֆիլմեր, ներկայացումներ. Նարինե Գրիգորյանը հանդես կգա հետաքրքրիր նորություններով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանն իր արվեստի երկրպագուներին կուրախացնի թատերական ներկայացումների առաջնախաղերով և ֆիլմերի պրեմիերաներով: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում դերասանուհին ասաց, որ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում Միքայել Վաթինյանի հետ հանդես է գալու «Վեներան մուշտակով» ներկայացման մեջ: «Բեմադրության ռեժիսորը թարգմանիչ և բեմադրիչ Սերժ Մելիք-Հովսեփյանն է: Աշխատում ենք անել հնարավորը, որպեսզի այն թատերասերների դատին հանձնենք փետրվարին»,-նշեց Գրիգորյանը:

Նրա խոսքով` «Վեներան մուշտակով» համանուն ֆիլմի համար հանրահայտ ռեժիսոր Ռոման Պոլանսկին արժանացել է Ֆրանսիայի «Սեզար» ազգային կինոմրցանակի:

Դերասանուհին Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում կխաղա «Ոչնչից՝ մեծ աղմուկ» ներկայացման մեջ, որի ռեժիսորը ֆրանսահայ բեմադրիչ Ժերալդ Փափազյանն է: Բեմադրության առաջնախաղը նախատեսված է փետրվարին:

Նարինե Գրիգորյանը ուրախությամբ հայտնեց, որ այս տարվանից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում իր անվամբ արվեստանոց է գործում: «Արդեն 15 տարի դասավանդում եմ թատերական ինստիտուտում, բայց այս տարի իմ արվեստանոցն ունեմ: Ուսանողները չորրորդ կուրսում են և պետք է դիպլոմային աշխատանք պաշտպանեն: Այդ նպատակով աշխատում ենք «Կաբարե» ներկայացման բեմադրության վրա, որը կարող են խաղալ տարբեր հարթակներում, անգամ սրճարաններում»,-ընդգծեց նա:

Լիտվայում oգոստոսին կայացած «Խաչմերուկ»միջազգային թատերական փառատոնում Նարինե Գրիգորյանի «ЛЮ-БОФ» բեմադրությունը, որը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի խաղացանկում է,արժանացել է գլխավոր մրցանակի՝ «Գրան պրիի»։ Մրցանակը միայն օրեր առաջ է հասել հասցեատերերին:

«Մասնակցում էին թատերախմբեր Մոսկվայից, Բիշքեկից, Իսրայելից, այլ վայրերից: Դահլիճները լեփ-լեցուն էին: Փառատոնից հետո Լիտվայում, Ուկրաինայում, Ֆինլանդիայում և այլ երկրներում հանդես գալու առաջարկներ ենք ստացել ու սիրով ընդունել դրանք»,-նշեց Գրիգորյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող իր մասնակցությամբ նոր ֆիլմերին՝ դերասանուհին հայտնեց, որ օրերս են ավարտվել ֆրանսահայ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Սև այգի, կապույտ երկինք» կինոժապավենի նկարահանման աշխատանքները: «Շատ հետաքրքիր էր այդ գործընթացը, քանի որ ֆիլմում ֆրանսերեն էի խոսում: Շուտով նախատեսվում է Շավարշ Վարդանյանի «Երկար վերադարձ» գործի պրեմիերան, որում նույնպես ընդգրկված եմ: Արման Նշանյանի «Չերգված անցյալը» աշխատանքային վերնագրով ֆիլմում, որը ներկայացնում է Կոմիտասի կյանքի պատմությունը, մարմնավորում եմ Կոմիտասի մորը»,-պատմեց Նարինե Գրիգորյանը:

Անժելա Համբարձումյան

Հայերեն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց