Ազատանում ներկայացվեց տեղի հայերի և եզդիների մշակույթի յուրահատկությունը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ավան­դա­կան մշակույթը որպես միջէթնիկ հասա­րա­կու­թյան զարգացման միջոց» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 25-ին Շիրակի մարզի Ազատան համայնքում ներկայացվեց հայ և եզդի ազգերի մշակույթները ներկայացնող համատեղ համերգ: Իրենց ազգային երգն ու պարը ներկայացրեցին ինչպես Ազատանի, այնպես էլ Արմավիրից եկած եզդիները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համայնքի ընտրությունը պատահական չէր. հենց Ազատանը մարզի եզդի ամենամեծ համայնքն ունեցող գյուղն է: Շուրջ երեք ամիս տևողությամբ ծրագրի նպատակը Ազատան համայնքում բազմէթնիկ հա­սա­րակու­թյան զարգացմանը նպաստող յուրահատուկ միջոցների մշակումն ու կյանքի կոչումն էր: Հիմք ընդունելով էթնիկական հանրույթների ինստիտուցիոնալ, միջխմբային և մի­ջ­անձ­նային ուսումնասիրության տարբեր մակարդակներից բխող հիմնա­դրույթները՝ կա­­րևորվել են այդ խմբերում ներառված մարդկանց ազգային ինքնության ընկա­լում­նե­րի հստա­կությունն ու համարժեքությունը իրականին:

«2018թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ուսումնասիրվել է համայնքի հայ եւ եզդի էթնիկ խմբե­րի ավանդական մշակույթը՝ բա­նա­­հյուսություն, ազգագրություն, զբաղմունքներ եւ այլն, կազմակերպվել են բանա­հա­վաք­ արշավախմբեր, հավաքված նյութը մշակվել եւ ուսանելի է դարձվել հատ­կապես պա­տա­նիների հա­մար: Անցկացվել են հանդիպումներ, որոնց հիմնական խնդիրը օժտված երեխաների եւ պա­տանի­նե­րի ճիշտ ուղղորդումն ու բնատուր ընդունակու­թյուն­ների զարգացումն է: Հստակ մշակված մեթոդաբանության արդյունքում գյուղում գործող ավանդական երգի-պարի խմբակներում ընդգրկվել են տեղային ավանդական մշակույթի նմուշներ: Պարբերաբար կազ­մա­կերպվելու են հայ-եզդիական ավանդական մշակույթի օրացուցային եւ ազատ միջոցառումներ, նաեւ շրջագայություններ»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի աշխատանքները համակարգող Հասմիկ Հարությունյանը:

Ծրագիրն իրականացրել է «Հաջողակ ուղի» ՀԿ-ն՝ Գյումրու «Ա.Դ.Սախարովի անվան մարդուիրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հա­յա­գիտական հետազոտությունների կենտրոնի, Գյումրու Ք.Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի աջակցությամբ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հարկ վճարողները պարտավոր են ՀԴՄ կտրոններում արտացոլել ապրանքների, աշխատանքների և ծառայությունների մասին տեղեկությունները. ՊԵԿ

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածներից զինծառայողների շրջանում զոհերի մասին

Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականների է բախվել և շարքից դուրս եկել. ԻՀՊԿ

ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս

Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց

ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալը բարձրագույն կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում

ԱՄՆ-ն Վենեսուելայում նավթի արդյունահանման կրկնապատիկ աճ է ակնկալում

ԿԳՄՍ նախարարի նոր տեղակալը կրթություն է ստացել Քեմբրիջի համալսարանում

Բեսենթը կարևոր է համարում Ռուսաստանի հետ շփումները, չնայած եվրոպական երկրների դժգոհությանը

Անձնագիրը չի պատմում, թե ով ես դու իրականում. Ալբերտ Կարազիվանի պատմությունը