Կառավարությունում կայացել է մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ քննարկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ այսօր կառավարությունում տեղի է ունեցել քննարկում մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:

Համաշխարհային բանկի պատվիրակության անդամները, շնորհակալություն հայտնելով քննարկման կազմակերպման համար, ներկայացրել են ՀԲ-ի Մարդկային կապիտալի ծրագիրը, մանրամասն նկարագրել մարդկային կապիտալի համաթվի բովանդակությունն ու բաղադրիչները: Սիլվի Բոսութղոն խոսել է միջազգային լավագույն փորձից և ընդգծել, որ Հայաստանն ունի մարդկային կապիտալի մեծ ներուժ, որը պետք է իրացնել:

Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանը մարդկային կապիտալի ծրագրի վաղ կիրառող 28 մասնակից երկրներից մեկն է: Ծրագրի շրջանակներում դիտարկվում են երկրների կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտներում ձեռքբերումներն ու խնդիրները, որոնցից ելնելով, ըստ ՀԲ ներկայացուցիչների, կարելի է որոշել հաջորդ սերդնի մարդկային կապիտալի արտադրողականության մակարդակը: Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ նշյալ ոլորտներում պետք է ոչ թե ավելի շատ, այլ ավելի ճիշտ ներդրումներ կատարել, քանի որ մարդկային կապիտալի զարգացումն այն առանցքն է, որը կարող է իրական փոփոխություններ իրականացնել երկրում:

ՀՀ ֆինանսների, կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները ներկայացրել են Հայաստանի մարդկային կապիտալի համաթիվը և իրենց ոլորտներում առկա խնդիրներն ու մարտահրավերները:

Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել նման քննարկումների կազմակերպումն ու մարդկային կապիտալի զարգացման վերաբերյալ մտքերի փոխանակումը: Նա կարևորել է խնդրի ինդեքսավորումը, որը երկրների կառավարությունների ուշադրությունը կենտրոնացնում է կոնկրետ թիրախների վրա: Ինդեքսավորումը, ըստ Մհեր Գրիգորյանի, գնահատական է տալիս կառավարության արված և չարված քայլերի մասին և օգնում է հասկանալ հետագա անելիքների բովանդակությունը: Փոխվարչապետի պաշտոնակատարը քննարկման ժամանակ առանձնացրել է կրթության ոլորտում՝ կրթության և տնտեսության կապի ամրապնդման, առողջապահության ոլորտում՝ բուժումից դեպի հիվանդությունների կանխարգելում անցման և սոցիալական ոլորտում՝ մարդկանց աշխատելու մոտիվացման վերաբերյալ հնարավոր հետազոտությունների իրականացումն ու առկա խնդիրների լուծման տարբերակների վերհանումը: Մհեր Գրիգորյանը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աշխատելու Համաշխարհային բանկի հետ մարդկային կապիտալի ծրագրի շրջանակներում և այդ ուղղությամբ հնարավոր ջանքերը ներդնել՝ ի բարօրություն հայ ժողովրդի:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը