Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ ԱԽ 6-րդ համաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը, այցի ընթացքում կլինեն նաև երկկողմ հանդիպումներ։