Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ընտրությունների արդյունքում փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում: Սակայն ժողովուրդը կորոշի, թե ինչ տեղ են ունենալու ԱԺ-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«Այս փուլում տարբեր քաղաքական ուժեր հնարավորություն են ունեցել հրապարակելու, որ ընտրությունների արդյունքում երրորդ, երկրորդ կամ առաջին տեղ զբաղեցնելու հավակնություններ ունեն: Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը փորձելու է առավելագույն ներգրավվածություն ունենալ խորհրդարանում: Կարծում ենք, որ մեր առաջարկած ծրագրային մոտեցումները մեր երկրում պետք է իրականություն դառնան: Եվ մեր կուսակցությունում, ցուցակում ներգրավված կադրային ներուժի նպաստը Հայաստանին բերելը շատ կարևոր կլինի: Եվ պատճառով այս քարոզարշավում փորձելու ենք լավագույնս ներկայացնել իրենց կադրային ներուժը, ծրագրային դրույթները»,-ասաց Էնֆիաջյանն ու շեշտեց. «Իսկ թե որ տեղում կլինեն և ինչ քվե կստանան, կորոշի միայն ժողովուրդը»:

Հարցին, թե ի սկզբանե նպատակադրում չունե՞ն ընդդիմություն դառնալու, նա պատասխանեց՝ գնում են ընտրությունների, իրենց ծրագրերը, ներկայացնելու, ժողովուրդն է որոշելու, թե ով ինչ մասնակցություն կունենա քաղաքական դաշտում:

Էնֆիաջյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է 4-րդ ընտրատարածքում, որը ներառում է Կենտրոն, Էրեբունի, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջանները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում