Միջազգային կազմակերպություններն արձանագրում են Հայաստանի առաջընթացը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից հրապարակված զեկույցների համաձայն՝ տարբեր ցուցանիշներով Հայաստանի Հանրապետությունը կարողացել է զգալի առաջընթաց գրանցել մի շարք ոլորտներում: Այդ զեկույցներում հիմնականում անդրադարձ է կատարվում երկրում տեղի ունեցած ներքաղաքական վերջին զարգացումներին՝ ընդգծելով, որ դրանք ոչ միայն բացասական չեն անդրադարձել Հայաստանի վերաբերյալ տարբեր գնահատականների վրա, այլ նաև նպաստել են որոշ գնահատականների բարելավմանը: Ստորև դիտարկենք Հայաստանի վերաբերյալ միջազգային տարբեր կազմակերպությունների վերջին մի քանի գնահատականները:

Freedom House միջազգային կազմակերպության համացանցային ազատության մասին 2018 թվականի զեկույցում,Հայաստանի Հանրապետությունը գրանցել է զգալի առաջընթաց` մասամբ ազատ երկրների շարքից անցում կատարելով ազատ երկրների ցանկ (դիտարկված 65 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցային ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց): Որպես հիմնական հիմնավորում՝ զեկույցում խոսվում է ապրիլին տեղի ունեցած ցույցերի մասին, երբ իշխանափոխության հարցում մեծ դերակատարություն ունեցավ հանրության կողմից սոցիալական մեդիայի ազատ օգտագործման փաստը: Որպես երկրի գլխավոր առավելություն՝ խոսվում է այն մասին, որ համացանցը երկրում շարունակ չի սահմանափակվել, ինչպես նաև չի ենթարկվել բովանդակային փոփոխությունների:

Համաշխարհային բանկի վերջին Doing Business զեկույցում (2019 թվականի համար) Հայաստանի դիրքերը բարելավվել է 6 նիշով՝ 47-րդ հորիզոնականից բարձրանալով 41-րդ: Ամենամյա այս զեկույցի հիմքում ընկած են մի շարք չափորոշիչներ, որոնցից է, օրինակ, փոքրամասնության ներկայացուցիչների ներդրումների պաշտպանության աստիճանը: Հատկանշական է, որ մեր դիրքերի բարելավման հարցում նշանակալի ազդեցություն է ունեցել հենց այս չափորոշիչը՝ բարձրանալով 5 նիշով: Մեկ այլ չափորոշիչ է համարվում երկրում գործարարությամբ զբաղվելու դյուրինության աստիճանը: Այս չափորոշիչով Հայաստանը ստացել է 96.21 միավոր (առավեագույնը՝ 100)՝ առաջ անցնելով Հունաստանից (92.39) (Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար միջին միավորը կազմել է 90.02):

«Համաշխարհային մրցունակության զեկույց 2018»-ում Հայաստանը նույնպես բարելավել է իր դիրքերը 2 կետով՝ 140 երկրների շարքում զբաղեցնելով 70-րդ տեղը: Զեկույցը մշակվում է Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից:Համաձայն զեկույցի՝ Հայաստանում բիզնեսի հիմնումն արագ է և քիչ ծախսատար, իսկ օտարերկյա աշխատուժի ներգրավման համար ապահովվում է ազատ ռեժիմ:

Համաշխարհային բանկի «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2018թ-ի համար կանխատեսվում է 5.3% (նախորդ զեկույցում Հայաստանի տնտեսական աճը գնահատվում էր 4.1%): Համաձայն նույն զեկույցի՝ Հայաստանում տնտեսական զարգացման համար նպաստող գործոններ են հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, ինֆլյացիայի ցածր մակարդակը և առևտրի համար բարենպաստ պայմանների առկայությունը: Անդրադառնալով 2018թ. ապրիլ-մայիս ամիսներինտեղի ունեցած իշխանափոխությանը՝ զեկույցում նշվում է, որ «հեղափոխությունը չի խաթարել Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների դրական միտումները»:

Հայաստանի ցուցանիշները բարելավվել են նաև Արժույթի միջազգային հիմնադրամի«Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» զեկույցում: Եթե նախորդ՝ ապրիլ ամսին հրապարակված զեկույցում, կանխատեսվում էր 3.4% ՀՆԱ-ի իրական աճ, ապա հոկտեմբեր ամսվա զեկույցում Հայաստանում ընթացիկ տարում սպասում է 6% իրական տնտեսական աճ:

Ամփոփելով, կարող ենք փաստել, որ Հայաստանում շարունակաբար ընթացող բարեփոխումներն արդեն իսկ իրենց արտացոլումն են գտնում միջազգային տարբեր կազմակերպությունների գնահատականներում: Միևնույն ժամանակ պետք է նշել, որ ներկայացված գնահատականները դեռևս ամբողջական չեն, քանի դեռ տարին չի ավարտվել և շատ զեկույցներում դեռևս չկա ամբողջական անդրադարձ երկրում տեղի ունեցած վերջին ժողովրդավարական գործընթացներին: Մինչ այս արձանագրված ցուցանիշները լավատեսության հիմք են տալիս, որ հաջորդ տարվա զեկույցներում նույնպես Հայաստանը կգրանցի զգալի առաջընթաց՝ միջազգային ընկալումներում ամրապնդելով իր դիրքերը՝ որպես զարգացման դրական դինամիկա ունեցող երկիր:

Լիանա Հովհաննիսյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում