Հասարակական

Պետք է վերանայվի գիտության նկատմամբ քաղաքականությունը և բարեփոխումներն արվեն հնարավորինս «անցավ». Արայիկ Հարությունյան

1 րոպեի ընթերցում

Պետք է վերանայվի գիտության նկատմամբ քաղաքականությունը և բարեփոխումներն արվեն հնարավորինս «անցավ». Արայիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն անդրադարձավ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիային՝ ուղղված կենտրոնի շենքի մի մասի օտարման դեմ: «Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը քիչ առաջ ինձ հայտնեց, որ իրենք բանակցում են այդ ինստիտուտի հետ: Բանակցությունները դժվար են գնում, բայց կառավարությունն ըստ այդ բանակցությունների նոր որոշում կկայացնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

ԿԳ նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պետք է վերանայվի գիտության նկատմամբ քաղաքականությունը: «Որևէ արատավոր գործողություններ չեն շարունակվում, որովհետև բազմաթիվ անգամ խոսել ենք այն գործողությունների մասին, որոնք մենք իրականացնում ենք: Ես առաջիկա կիրակի օրը երիտասարդ գիտնականների հետ հանդիպում ունեմ: Այսինքն՝ մենք փորձում ենք առավելագույնն անել, որպեսզի այդ բարեփոխումները լինեն անցավ, բայց նաև որոշակի կտրուկ գործողություններ անել՝ գիտությունն այս վիճակից դուրս բերելու համար»,- ասաց Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում