Սպորտ

«ԱԱ-ն լիովին հաջողված կլիներ, եթե բոլոր 4 մարզիկները մեդալներ նվաճեին». Փաշիկ Ալավերդյան 

1 րոպեի ընթերցում

«ԱԱ-ն լիովին հաջողված կլիներ, եթե բոլոր 4 մարզիկները մեդալներ նվաճեին». Փաշիկ Ալավերդյան 

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի մարզիչ Փաշիկ Ալավերդյանի կարծիքով, աշխարհի առաջնությունը լիովին հաջողված կլիներ, եթե բոլոր 4 մարզիկները մեդալներ նվաճեին:

«Ես չէ, որ պետք է գնահատական տամ, այն պետք է անի հանրությունը: Աշխարհի առաջնությունը հաջողված կլիներ, եթե բոլոր 4 մասնակիցները մեդալներ նվաճեին: Առավել հաջող կարող էին մասնակցել Հակոբ Մկրտչյանը և Անդրանիկ Կարապետյանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ալավերդյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` կարևոր է նաև նույնությամբ շարունակել աշխատանքը և օլիմպիական ուղեգրի համար պահանջվող միավորներ հավաքել:

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում 109 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ 21-ամյա Սիմոն Մարտիրոսյանը, ով 3 ռեկորդ սահմանեց: Գերծանր քաշային կարգում արծաթե մեդալ նվաճեց Գոռ Մինասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում