«Լուսավոր Հայաստան»-ի և ՔՊ-ի  ու «Հանրապետության» համագործակցության հնարավորությունները սպառված չեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը երկար քննարկումների արդյունքում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցելու որոշում է կայացրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հարցին, թե ինչու է «Լուսավոր Հայաստան»-ը որոշում կայացրել առանձին մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այլ ոչ թե «Լույս» դաշինքով, Մարուքյանը պատասխանեց.

«Մենք երկար քննարկումներ ունեցանք մասնակցության ձևաչափի վերաբերյալ և ընտրություններին առանձին մասնակցելու որոշում կայացրեցինք: Ես շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, մասնավորապես, «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Զավենի Սարգսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, մեր համատեղ անցած ճանապարհի համար: Մենք միասին հիմնադրել են «Ելք» կուսակցությունների դաշինքը, որ բացառիկ նշանակություն ունեցավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և հայ ժողովրդի կյանքում»,- ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով` հին ընտրական օրենսգրքի ուժի մեջ մնալու հանգամանքը, բնականաբար, իր ազդեցությունն ունեցել է որոշումներ կայացնելու վրա, և իրենք հանգել են այն եզրակացության, որ լավագույն տարբերակը դա է:

«Մյուս կողմից՝ կարծում ենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների հետ մեր համագործակցության հնարավորությունները սպառված չեն, և ապագայում նման հնարավորություն լինելու դեպքում, ի շահ ՀՀ քաղաքացիների, նոր համագործակցությունը հնարավոր է»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց նաև, որ նախընտրական ցուցակում ընդգրկված կլինեն տարբեր քաղաքացիական խմբերից և կուսակցություններից ներկայացուցիչներ, ովքեր ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն հանրապետության 13 ընտրական տարածքներում:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան