Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունի

1 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունի

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունենք, երբ ունենանք, մոտ օրերս կհրապարակենք»,- ասաց Խաժակյանը:

Նա նաև նշեց, որ իրենք մասնակցելու են առաջիկա արտահերթ ընտրություններին:

Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առանց «Լույս» դաշինքի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում