Տիգրան Ավինյանն անդրադարձել է իր օգնականի հրաժարականին 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը տեղյակ է եղել իր օգնական Միքայել Նահապետյանի հրաժարականի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացմանը լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանն ասաց, որ Նահապետյանի նկատմամբ իր վերաբերմունքը բացարձակապես չի փոխվել և դրական է: «Նա շատ լավ աշխատակից է, և ես ցավով եմ նշում, որ պետք է հրաժեշտ տանք իրար: Բայց, այնուամենայնիվ, անձն ունի իր քաղաքական դիրքորոշումը, որն ինձ համար հասկանալի է և առհասարակ քաղաքական մեր մերկ դաշտում նոր գործիչների և նոր քաղաքական ուժերի կայացումը շատ կարևոր է»,-նշեց նա՝ հավելելով, որ քաղաքական դաշտում նոր քաղաքական ուժեր են պետք:

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անցումային կառավարությունը տապալել է ընտրական օրենսգրքի փոփոխության հետ կապված իր հանձնառությունը: «Առկա իրավիճակում պատասխանատվությունը հանրության առաջ չափազանց կարևոր է: Եվ քանի որ այլևս որևէ հնարավորություն չկա կատարելու ստանձնած պարտավորությունը, ինձ այլ բան չի մնում, քան պաշտոնը թողնելը, որպես մեր հռչակած սկզբունքներին լուրջ վերաբերված մարդկանց առաջ պատասխանատվության վերջին միջոց, որպես իմ` այդ կառավարությունում գտնվելու առանցքային նպատակի տապալման գնահատական»,-նշել է նա:

Հայերեն

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչների զեկույցին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը ցանկանում է ազդել Իսրայելի ընտրությունների վրա

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը մեր կառավարության քաղաքական հանձնառությունն է. Միրզոյան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

Երևանն ու Պեկինը կընդլայնեն գործակցությունը՝ քաղաքային զարգացման արդյունավետ լուծումների ու հաջողված փորձի փոխանակման ուղղությամբ

Սեպտեմբերին արձանագրվել է գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ՌԴ-Չինաստան հանդիպումը պետք է նվիրված լինի միջուկազերծմանը

Կառավարությունը զբաղվածության երեք ծրագրերը կմիավորի․ ուսուցման համար կտրամադրվեն մինչև 250 հազար դրամի վաուչերներ

COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով