Երևանում ընթանում է Ֆրանսիայի և Լիբանանի նախագահների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Լիբանանի նախագահ Միշել Աունի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը մասնակցում է նաև Լիբանանի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ջեբրան Բասիլը:

Հայերեն English Français Русский