Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին հանդես եկող պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաջալերել դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական  ընտրությունների անցկացման օգտին հանդես եկող պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում քաջալերել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող Ազգային ժողովը լուծարելու և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում.

«Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:

Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ»,- գրել է վարչապետը:

Գործող Ազգային ժողովը լուծարելու և դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ է հանդես եկել Ազգային ժողովի պատգամավոր Արման Սահակյանը: «Ազատություն?» ռադիոկայանին տված հարցազրույցում գործող կառավարությանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն է հայտնել նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում