Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացել է տարածաշրջանում կոնֆլիկտի հավանականությունը. Ջոն Քերի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հետ միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը մեծացնում է երկրների միջեւ ռազմական առճակատման վտանգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով lenta.ru-ին, այս մասին նշել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, համաձայնագրից դուրս գալով, տարածաշրջանում կոնֆլիկտն ավելի հավանական է դարձել: Կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ Միացյալ Նահանգները ռմբակոծեն Իրանը»,-ասել է նա:

Հոկտեմբերի 3-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից:

ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին և քաղաքացիական ավիացիային: Բացի այդ, դատարանը կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակասությունների խորացմանը: Բոլոր որոշումները դատավորների կողմից ընդունվել են միաձայն: Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել հուլիսի 16-ին: Իրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները:

Մայիսին Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու մասին:

Հայերեն Français

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել