«Արենի» գինու փառատոնն այս տարի կնվիրվի Շառլ Ազնավուրին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Արենի» Փառատոն» հիմնադրամը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի, Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի, «Ջի-Այ-Զեթ» Հայաստանի և համայնքների միության աջակցությամբ 10-րդ անգամ հոկտեմբերի առաջին շաբաթ օրը կազմակերպում է «Արենի Գինու Փառատոնը»:

Արենի Փառատոնի երաժշտական գործընկերն է Paparazzi Group-ը, գինեգործների համար կազմակերպվող մրցույթի շրջանակներում փառատոնի գործընկերն է EVN գինու ակադեմիան։

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին«Արենի» Փառատոն» հիմնադրամից, գինու փառատոնը այս տարի ևս տեղի կունենա Վայոց ձորի Արենի գյուղում:

Միջոցառման նպատակն է զարգացնել գինու զբոսաշրջությունը, ապահովել Հայաստանի ճանաչելիությունը որպես գինու օրրան, ինչպես նաև խթանել համայնքներում խաղողագործութունը և բնակչության կենսամակարդակի բարձրացումը:

Արենի գինու փառատոնի շրջանակներում այս տարի ևս տեղի կունենա մրցույթ ինչպես գործարանային գինի արտադրողների, այնսպես էլ տնայնագործների շրջանում:

«Ջի-Այ-Զեթ» Հայաստանի աջակցությամբ, «Արենի» Փառատոն» հիմնադրամի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի նախաձեռնությամբ գործարանային գինի արտադրողների մրցույթն անցկացնելու համար Հայաստան են հրավիրվել միջազգային ճանաչում ունեցող գինու փորձագետներ: Իսկ տնայնագործների գինու մրցույթը կիրականացնեն Երիտասարդ գինեգործների միությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ:

Փառատոնիշրջանակներումգյուղիամբողջերկանյքովտեղիևհարակիցշրջանների բնակիչներըներկայացնումենիրենց գինիները, ազգայինկերակրատեսակները, հուշանվերները:

Հատուկձևավորվածառանձնացվածտարածքումարտադրականգինեգործները,ներկայացնումենշուրջ100տեսակի գինիները,ռեստորանները,առաջարկում են հայկական և միջազգային խոհանոցի լավագույն ուտեստները, պանրագործների տաղավարներում ներկայացված է պանիրների լայն տեսականի ևայլոք:

Միջոցառումը հիանալի հնարավորություն է ստեղծում հայ գինի արտադրողների և այլ ծառայություններ մատուցող հայկական ընկերությունների համար՝ ներկայանալու հայ և միջազգային այցելուներին, ցուցադրելու իրենց արտադրանքը, նոր գործընկերներ ձեռք բերելու և մարքեթինգային այլ ակցիաներ իրականացնելու:

Հայերեն

Վանաձորին է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս մեկ հողատարածք

Պուտինը Truth Social չի կարդում. Զելենսկին ՌԴ-ին մեղադրել է էներգետիկ հրադադարը խախտելու համար

Արարատ Միրզոյանն ու Օմանի ԱԳ նախարարը անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

Ադրբեջանցի զինծառայողի Հայաստան ներխուժումը կասկածի տակ չի դնում հաստատված խաղաղությունը․ Փաշինյանը՝ Շաքիի միջադեպի մասին

Շվեյցարիայի ԱԳ նախարար և ԵԱՀԿ գործող նախագահ Ինացիո Կասիսը կայցելի Հայաստան

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 12/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 12/10/26

Ֆրանսիան Ռուսաստանի կողմից էներգետիկ հրադադարը հարգելու որևէ նշան չի տեսել. Մակրոն

Ստորագրվել է Հավուց թառ վանական համալիրի վերականգնման վերաբերյալ հուշագիր