Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Շառլ Ազնավուրի վերաբերյալ գրառում է կատարել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեծանուն ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ գրառում է կատարել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում:

Փայլանն իր գրառման մեջ հիշել է շանսոնյեի տարիներ առաջ տված հարցազրույցներից մեկը, որի ժամանակ Ազնավուրը նշել էր. «Եթե մեր ժողովուրդների միջև այդ բաժանումը տեղի ունեցած չլիներ, ապա ես հիմա կարող էի լինել Թուրքիայի՝ աշխարհի ամենաճանաչված երգիչը»:

Փայլանն, անդրադառնալով Շառլ Ազնավուրի խոսքին, գրել է. «Նա մահացավ որպես ամենահայտնի ֆրանսիացի երգիչ»։

Շառլ Ազնավուրի մահվան օրը կատարած գրառմամբ Փայլանը նշել էր.«Ազնավուրը Արևմտյան Հայաստանից «պոկված» հարյուր հազարավոր հայ ընտանիքներից մեկի զավակն էր և մասնիկը պարբերաբար թուրքական իշխանությունների վիրավորանքներին ենթարկվող հայկական սփյուռքի»:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում