Քաղաքականություն

ԱԺ խմբակցություններն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու չեն առաջադրի. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԱԺ խմբակցություններն ասել են, որ վարչապետի  պաշտոնը թափուր մնալու դեպքում թեկնածու չեն առաջադրի. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախագահի աշխատասենյակում խորհրդարանական խմբակցությունների հետ բանակցություններից: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հարցին, վարչապետն ընդգծեց, որ բանակցությունների ժամանակ տվել է հետևյալ տրամաբանությունը, որ դեկտեմբերին Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Ես նաև ասել եմ մեխանիզմի մասին, և ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչներն ասել են, որ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում իրենք չեն պատրաստվում թեկնածու առաջադրել: Սա եղել է այն համատեքստում, որ մեր գործընկերները հստակ արձանագրել են երկրում առկա քաղաքական իրավիճակը և կարծում եմ, որ խելամտությունը ստիպում է, որ երկրորդ մայիսի 1 անելու գայթակղությանը տրվելն ավելորդ կլինի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց նա:

Վարչապետը հավելեց, որ մամուլում որոշակի հրապարակումներ կան, որոնց տրամաբանությունն առնվազն նույնական չէ իր նշած բովանդակության հետ: «Անկեղծ ասած՝ ես դա մեծ խնդիր չեմ համարում, համենայնդեպս, մեր կառավարության և քաղաքացիների համար: Խնդիրներ կառաջանան նման հայտարարություններ անողների համար, որովհետև 2018թ. մայիսի 1-ին ես այս ամբիոնից էլ արձանագրեցի որոշ ուժերի ինքնասպանություն գործելու փաստի մասին և կարող եմ ասել, որ ինքնասպանությունների շարքը շարունակվում է»,- եզրափակեց վարչապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում