Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պահպանեց WBC Internationl Silver գոտին

1 րոպեի ընթերցում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պահպանեց WBC Internationl Silver գոտին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը պահպանեց WBC Internationl Silver գոտին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մոսկվայում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում ռինգ դուրս եկավ նաեւ հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը: Մեր մարզիկը մրցեց ռուս ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Եվգենի Սմիռնովի հետ: Մրցավաների որոշմամբ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Այսպիսով, Ավագյանն 8 անընդմեջ հաղթանակներից հետո ոչ-ոքի է ավարտում մենամարտն ու պահպանում WBC Internationl Silver գոտին:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը ժամանակից շուտ հաղթանակի հասավ Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի նկատմամբ: Այսպիսով, Գոռը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում 8-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում