Հասարակական

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու լուրերին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է իրեն պաշտոնանկ անելու լուրերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթությունն այն ոլորտն է, որտեղ արդյունքները երևում են 1-2 տարի հետո:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը մոտ ժամանակներս պաշտոնանկ է արվելու, քանի որ սպասումները չի արդարացնում:

Միաժամանակ, նախարարը հրաժարվեց մեկնաբանել լուրերը, թե ԵՊՀ ռեկտոր դառնալու հավակնություններ ունի: «Ես դա արդեն մեկնաբանել եմ։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք՝ որքան շատ են ֆեյք-լուրերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նա՝ խորհուրդ տալով հետեւել իր ֆեյսբուքյան էջի գրառումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում