Մշակույթ

Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի գրքի փառատոն

2 րոպեի ընթերցում

Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի գրքի փառատոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով և վերականգմամբ, այլ նաև մշտական ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո-ակումբների, թեմատիկ օրերի և տարբեր նախաձեռնությունների տեսքով: Նորովի լուծումներով և նորովի մոտեցումներով Այգին փորձում է առավել հետաքրքիր և բովանդակալից դարձնել այցելությունները լայն հասարակայնության համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի կենդանաբանական այգուց, այս անգամ էլ Երևանի Կենդանաբանական այգին ձեռնամուխ է եղել նոր միջոցառման՝ «Գրքի փառատոնի» կազմակերպմամբ՝ ՀՀ Անկախության տոնին ընդառաջ: Սեպտեմբերի 20-23-ը Հայաստանում գործող հրատարակչությունները կներկայացնեն իրենց և արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հնարավորություն կունենան տարբեր հրատարակիչների առաջարկին ծանոթանալ մեկ տեղում, կատարել ընտրություն և գնումներ:

Միջոցառումների մեկնարկը՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00:

«Ի դեպ չմոռանաք ձեր հետ բերել նաև այն գրքերը, որոնք արդեն ընթերցել եք և կարծում եք, որ պատրաստ եք դրանք տրամադրել այլոց: Այգին նախաձեռնել է նաև գրքահավաք՝ սահմանամերձ բնակավայրերի գրադարաններ, դպրոցներ, ինչպես նաև զորամասեր ուղարկելու համար»,- ասված է Կենդանաբանական այգու տարածած հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում