Հասարակական

ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի և Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի վերաբերյալ մանրամասներ

3 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն առաջիկայում կհրապարակի Ռոբերտ Քոչարյանի և Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի վերաբերյալ մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն ու հատուկ քննչական ծառայությունը քննում են առավել աղմկոտ գործերը և գործ ունեն առավել վտանգավոր մարդկանց և խմբերի հետ: Սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այդ մարդիկ ունեն ահռելի ունեցվածք, որի մասին առաջիկայում կխոսենք: Նույն Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին կխոսենք: Երբ նա հեռուստատեսությամբ հանդես է գալիս ու հայտարարում, որ ոչ մի բան չունի, մենք փաստերով կխոսենք և կհրապարակենք, թե ով ինչ ունի և ինչպես է ձեռք բերել: Օրինակ, թե ինչպես է նա ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում: Մենք ունենք ցուցմունք, ունենք հիմնավոր ապացույցներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Վանեցյանը:

Նա շեշտեց, որ իրենց ձեռքի տակ է այն սխեման, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը դարձել «Կոնգրես» հյուրանոցի սեփականատեր: «Ունենք գումարի սկզբնաղբյուրը, թե որտեղից է այն եկել, ունենք տվյալները, թե ինչպես է այդ գումարը փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին»,-մանրամասնեց ԱԱԾ տնօրենը:

ՀՀ ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մնացած ունեցվածքի մասին էլ տվյալներ ունեն, որոնք հետագայում կներկայացնեն: Նա նշեց, որ այդ ամենի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ: «Ապօրինի հարստացում իրենց չի սպառնում, գործը հարուցվել է փողերի լվացման հիմքով»,- ընդգծեց ԱԱԾ տնօրենը՝ շեշտելով, որ խոսքը 100 միլիոնավոր դոլարների մասին է: «Ու այն մարդիկ, որ ասում էին որտեղ են Սաշիկի 50 տոկոսները, ես ասեմ՝ Սաշիկի 50 տոկոսները բանկում պահված է: Ու հավատացեք առաջիկայում ամբողջը կհրապարակվի: Միլիարդավոր դոլարներ այս երկրից գողացված է: Մեկը հանկարծ չմտածի, թե այս ամեն ինչով փորձել են սենսացիա անել, թե Արթուր Վանեցյանին ու Սասուն Խաչատրյանին լիկվիդացնենք, վերջացնենք: Մեր բոլոր գործերը կավարտենք և այդ օրը մեր ոտքով կգնանք ու մեծ հաճույքով կզբոսնենք մեր սիրելի քաղաքում»,- ասաց Վանեցյանը:

Ճշտող հարցին, թե Ալեքսանդր Սարգսյանի գումարները դրսի բանկերում են, Արթուր Վանեցյանն ասաց, որ մի մասը դրսի բանկերում են, մի մասը՝ Հայաստանի բանկերում:

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

Իրավունք

Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզներից մեկում երեխային ֆիզիկական բռնության ենթարկած աշխատակցին

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Իրավունք

ԿԳՄՍՆ-ն երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութը համապատասխան մարմիններին է փոխանցել

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Իրավունք

Ոստիկանությունն ուսումնասիրում է մանկապարտեզներից մեկում կնոջ կողմից երեխային բռնության ենթարկելու տեսանյութը

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Իրավունք

Կադաստրի կոմիտեն ընդլայնում է էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ընդունման շրջանակը․ նոր փոփոխությունն ուժ մեջ է մտել հուլիսի 24-ից

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Իրավունք

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

Իրավունք

ՆԳՆ-ն հերքել է լուրը, թե հունվարի 1-25-ը ՀՀ-ում երթևեկության կանոնների խախտման 515 հազար 430 արձանագրություն է կազմվել

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Իրավունք

ՀՀ ՆԳ նախարարը Վանաձորում կհանդիպի քաղաքացիների հետ

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Իրավունք

Նոր Հաճնի 35-ամյա բնակչի սպանության համար մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող անձը կալանավորվել է

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

Իրավունք

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրապարակել է 2024 թվականի 2-րդ եռամսյակի զեկույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում