Հայկ Մարությանին ընտրողը քվեարկելու է ժողովրդի օգտին. Նիկոլ Փաշինյանը ներկա գտնվեց «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» դաշինքի մեջ մտնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կարևորում է նրանով, որ ժողովուրդը պետք է վերահաստատի Հանրապետության հրապարակում տարած հաղթանակը: «Իմ քայլը» դաշինքի, դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկելու է ժողովրդի օգտին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց դաշինքի հանրահավաքին ունեցած իր ելույթում:

«Այս ընտրություները չափազանց կարևոր են, որովհետև դրանք առաջին ընտրություներն են Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով՝ այս ընտրություները ստանում են բացառիկ կարևոր քաղաքական նշանակություն: Հայաստանի քաղաքացին պետք է վերահաստատի այն հաղթանակը, որ տարել է հրապարակում: Այս ընտրություններում խնդիրն այն չէ՝ Հայկ Մարությանը ընտրվելու է քաղաքապետ, թե ոչ, այլ ժողովուրդն իր հաղթանակը վերահաստատելու է, թե ոչ: Բոլոր նրանք, ովքեր ուզում են Հայաստանում վերահաստատել ժողովրդի իշխանությունը, ժողովրդական, ոչ բռնի հեղափոխության հաղթանակը, ուրեմն ընտրատեղամասերում պետք է քվեարկեն բացառապես «Իմ քայլը» դաշինքի, Հայկ Մարությանի օգտին»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դաշինքի՝ Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուով հանդես գալը նա հիմնավորեց նրանով, որ նա ամենից շատն է համապատասխանում այն գաղափարախոսությանը, որն այսօր դրված է հեղափոխության հաղթարշավի հենքում: Վարչապետի կարծիքով՝ Հայաստանում պետք է ներդրվի նոր հաջողության մոդել: «Հաջողության նոր մոդելով հաջողության են հասնում բացառապես իրենց տաղանդի, սկզբունքայնության, աշխատանքի արդյունքում: Այն ժամանակ Հայկ Մարությանը վերցրել է տեսախցիկը և ինքն իր համար ստեղծել աշխատանք, որոշել իրացնել իր տաղանդը՝ չունենալով որևէ բարձրաստիճան պաշտոնյայի կարիք: Նա հասկացավ, որ ժողովուրդը կհովանավորի իր տաղանդը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով Հայկ Մարությանի համահեղինակած «Կարգին հաղորդման» մասին՝ վարչապետը նշեց՝ դա ծանրագույն աշխատանք է եղել, որ Հայկ Մարությանը կատարել է: Հիշեց՝ Մարությանը նույնիսկ տունն է գրավ դրել ֆիլմ նկարելու համար: Հետո կարողացել է հաջողության հասնել, քանի որ ժողովուրդն է այդպես ուզել: Անդրադառնալով շշուկներին, թե Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի, նշեց՝ ինքն իր քրտինքով է դա վաստակել:

Վարչապետը շեշտեց այս ընտրություների բացառիկ լրջությունը: Նա նշեց՝ «Իմ քայլը» դաշինքի, Հայկ Մարությանի օգտին քվեարկողը քվեարկում է ժողովրդի, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կատարելու և ԱԺ-ն լուծարելու օգտին: Նրա խոսքով՝ ովքեր պաշտպանում են ԱԺ-ն լուծարելու և արտահերթ ընտրություններ կատարելը, պետք է քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին:

Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին:

Հայերեն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել