Հասարակական

Սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

1 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ից Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի և Կարապետ ՈՒլնեցու փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոփոխության արդյունքում Դավիթ Անհաղթի փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 4-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Կարապետ ՈՒլնեցու փողոց ձախ շրջադարձը լուսացույցների ձախ սեկցիաների կարգավորման պայմաններում կատարել առանձնացված գոտուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում