Հայաստանի հետ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով. Վլադիմիր Պուտին

2 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Հայաստանի միջև հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ:

Հանդիպման սկզբում ՌԴ նախագահը շեշտեց երկկողմ հարաբերությունների հատուկ բնույթը: «Այսօր Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները առաջընթաց կերպով զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերություններին, ռազմական ոլորտներին, անվտանգության հիմնախնդիրներին, տնտեսական համագործակցությունը»,- ասաց նա:

Պուտինն ընդգծեց համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ինչպես նաև հիշատակեց միջուկային եւ ջերմային էներգետիկայի մասին:

Ռուսաստանի նախագահն ասաց, որ զարգանում են երկու երկրների հարաբերությունները նաև մետալուրգիայի եւ մեխանիկական արդյունաբերության ոլորտներում:

«Մի խոսքով, մենք զրուցելու շատ թեմաներ ունենք»,-հավելեց Պուտինը՝ շեշտելով , որ անցյալ տարի առեւտրաշրջանառության աճը կազմել է գրեթե 30 տոկոս, հույս հայտնելով, որ այս տարվա վերջին այդ ցուցանիշը կավելանա:

Արաքս Կասյան

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան