Դավիթ Սանասարյանն իրեն ու Արմեն Գրիգորյանին հակառուսներ չի համարում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն իրեն և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հակառուսական գործիչներ չի համարում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Սանասարյանն ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, որ իր և Արմեն Գրիգորյանի նախկին գործունեության պատճառով իրենց ներկայությունը իշխանական վերնախավում ՌԴ-ի համարանցանկալի է: «Մենք չենք եղել հակառուսներ, ես ինքս որևէ ազգի հակա չեմ: Իսկ սա ուղղակի ցեխշպրտոցի է, քարոզչական ինչ-որ հնարք են օգտագործում: Դաշտում կան մարդիկ, որոնց ոտքը տրորում ենք, և այսպիսի բաներ են պատվիրում, բայց դե մենք մեր գործով ենք զբաղվում: Եվ հետո, այլ պետության ղեկավարները չեն կարող որոշում կայացնել, թե մեր պետության մեջ ինչ կադրային քաղաքականություն ենք իրականացնում: Սա ուղղակի վիրավորական է, երբ ասում են՝ Կրեմլը գոհ չէ նշանակումներից, գոհ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներըեւ վարչապետը»,- ասաց Սանասարյանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան