Տարածաշրջանային

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի փոխադրման արգելքի որոշումը

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը ՀՀ-ում Վրաստանի դեսպանի հետ քննարկել է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի փոխադրման արգելքի որոշումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսի 31-ին ընդունել է Վրաստանում Հայաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև ամենատարբեր ոլորտներում համագործակցության ամուր հիմքերն ու հարուստ պատմությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ու ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են Վրաստանի տարածքով բեռնափոխադրումների, դրանց հետ կապված նոր որոշումների ու պարենային անվտանգության վրա դրանց ազդեցության հիմնահարցերը։

«Դեսպանի հետ զրուցեցինք նաև սիրիահայերի սահմանահատման հետ կապված խնդիրների շուրջ։ Հանդիպման ընթացքում վերահաստատեցինք երկուստեք պատրաստակամությունը երկկողմ հարաբերություններում ծագած ցանկացած խնդիր արագ լուծելու հարցում»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Արմեն Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում