Քաղաքականություն

Երևանի ավագանու ընտրությունները կարևոր քննություն են մեզ համար, և պետք է ստանանք գերազանց. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու ընտրությունները կարևոր քննություն են մեզ համար, և պետք է ստանանք գերազանց. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Երևանի ավագանու ընտրությունները լավ քննություն են կառավարության համար և այն պետք է վերջինիս համար ստանա գերազանց գնահատական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Փաշինյանը նշեց կառավարության նիստում՝ ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացնելու մասին օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով օրենսդրական նախաձեռնության կարևորությանը, նշեց.«Կարծում եմ՝ ոչ թե զգալիորեն առաջ ենք գնալու, այլ գնալու ենք մինչև այն տեղը, որտեղից առաջ գնալու տեղ էլ չկա, այսինքն՝ պետք է բացառենք նման երևույթները: Երևանի ավագանու ընտրությունները, իհարկե, այս առումով շատ կարևոր քննություն են մեզ համար, և պետք է այդ քննությանը ստանանք գերազանց»:

Վարչապետն ասաց, որ նախագիծն Ազգային ժողովում, հանձնաժողովում, լիագումար նիստում դեռ 2 ընթերցմամբ քննարկվելու է, և պետք է անել առավելագույնը, որ այն լինի հստակ, տարընթերցումների տեղիք չտվող և առանց անորոշությունների:

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով Հայաստանում ընտրակաշառք տալը կամ վերցնելը կքրեականացվի:Փաթեթնարժանացավ կառավարության հավանությանը և կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Երևանի ավագանու ընտրությունները անցկացվելու են սեպտեմբերի 23-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում