Հասարակական

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի բացման արարողությանը

3 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի բացման արարողությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 28-ին տեղի է ունեցել Նոյեմբերյանի հիմնանորոգված ավագ դպրոցի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Տավուշի մարզում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, նա շնորհավորել է աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին հարմարավետ և ժամանակակից պահանջներին համապատասխան դպրոց ունենալու կապակցությամբ: Նախարարն իր խոսքում գոհունակություն է հայտնել շինարարներին` աշխատանքները որակով ու ժամկետում իրականացնելու համար:

Նոյեմբերյանի ավագ դպրոցը հիմնանորոգվել է Համաշխարհային բանկի աջակցությամբիրականացվող«Կրթությանբարելավումվարկայինծրագրի» շրջանակներում:Հիմնանորագվելէդպրոցիմեկ մասնաշենքը, իրականացվել են բոլոր 7 մասնաշենքերի սեյսմակայունությանն ուղված ամրացման աշխատանքներ, բարեկարգվել են դպրոցի բակը, ֆուտբոլի և թենիսի մարզահրապարակները:

Տեղեկացնենք նաև, որ «Կրթությանբարելավումվարկայինծրագրի»շրջանակումայս տարի շահագործման կհնաձնվեն հիմնովին վերակառուցված ևս 4 մարզային ավագ դպրոցներ (Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոց, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոց, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ դպրոց և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ դպրոց):Հիմնանորոգման նախագծերը մշակելիս «Կրթականծրագրերիկենտրոն»ԾԻԳ-իկողմիցհատուկ ուշադրություն է դարձվել ավագ դպրոցների կարիքներին. տեխնիկական, բնագիտական և հումանիտար հոսքերի ուսուցման կազմակերպման համար: Հաշվի են առնվել, թե ինչ տիպի դասասենյակներ և սարքավորումներ են անհրաժեշտ դպրոցին` ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության լաբորատորիաներ, համակարգչային սենյակներ և այլն: Բացի այդ հիմնանորոգման նախագծերում պահպանվել են ներառական կրթության կազմակերպման պահանջները, այսինքն` վերակռուցված դպրոցների շենքերն ունեն հարմարեցված միջավայր:Բացիբունշենքիհիմնանորոգումից,կատարվելէտարածքներիբարեկարգում, կառուցվել են մարզական խաղահրապարակներ, մարզադահլիճներ: Հիմնանորոգվող դպրոցները ընտրվել են ՀՀԿԳնախարարությանկողմիցմշակվածևՀամաշխարհայինբանկիկողմիցհաստատվածչափանիշներիհիմանվրա,որտեղբացիշենքայինպայմաններիգնահատականից,հիմքէընդունվել դպրոցիկառուցմանտարեթիվըևաշակերտներիքանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում