Տարածաշրջանային

Իրանը եւ Սիրիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

1 րոպեի ընթերցում

Իրանը եւ Սիրիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի եւ Սիրիայի պաշտպանության նախարարություններն ընդլայնված ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է IRNA գործակալությունը:

Նրա տվյալներով՝ փաստաթուղթն իրանական կողմից ստորագրել Է պաշտպանության նախարար Ամիր Խաթամին, իսկ սիրիական կողմից՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ալի Աբդալլա Այուբը:

«Այդ համաձայնագիրը լայն հնարավորություններ Է ստեղծում երկկողմ փոխգործակցության զարգացման համար»,- հայտարարել Է Խաթամին՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները: Այուբը նշել Է, որ «Սիրիայում ավարտվել Է ռազմական փուլը եւ սկսվում Է երկրի վերականգնման շրջանը»:«Ռազմատեխնիկական համաձայնագրի ստորագրումը վկայում Է Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ համագործակցության զարգացման մասին»,- հավելել Է նա:

Իրանի պաշտպանության նախարարը օգոստոսի 26-ին Սիրիա Է ժամանել երկօրյա այցով: Խաթամին բանակցություններ Է վարել Սիրիայի նախարարների, ինչպես նաեւ երկրի նախագահ Բաշար Ասադի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում