Հանրային վայրերում ծխողը կտուգանվի 50 հազար դրամ, ծխախոտային արտադրանքը գովազդողը՝ 800 հազար. հակածխախոտային օրինագիծը մշակման փուլում է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային վայրերում ծխելու համար կարող է սահմանվել 50 հազար դրամ տուգանք, ծխախոտային արտադրանքի գովազդի համար՝ 800 հազար: Պաշտոնատար անձը կարող է տուգանվել 200 հազար դրամով, եթե իր տարածքում խախտվի ծխախոտի մասին օրենքը, իսկ նա անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իրավախախտման կանխարգելման համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Հակածխախոտային օրինագիծը դեռևս գտնվում է մշակման փուլում:

«Գործող օրենքում ցանկացած գովազդում՝ ծխախոտի թաքնված գովազդ անելու համար տուգանքը 500 հազար դրամ է, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտումը կրկնելու դեպքում՝ 1 մլն դրամ: Մշակվող ծրագրում սահմանված է նաև, որ 800 հազար դրամը կկրկնապատկվի երկրորդ անգամ խախտելու դեպքում»,- նշեց Նանուշյանը:

Նրա խոսքով՝ նոր օրինագծով ծխելը կարգելվի բոլոր հանրային տարածքներում և հասարակական վայրերում:

2022 թվականից ուժի մեջ կմտնի նաև առնվազն մեկ պատ և տանիք ունեցող տարածքներում ծխելու արգելքը, իսկ բացօթյա սրճարաններում ծխելը դեռ չի արգելվի:

Հայերեն English Русский

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան