Հասարակական

Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ

2 րոպեի ընթերցում

Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությանը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հույս ունի, որ դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի Վճռաբեկ դատարանում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սասուն Խաչատրյանը նաև հույս հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը դրա արդյունքում կհայտնվի անազատության մեջ ու չի կարողանա խոչընդոտել գործի քննությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողները հետաքրքրվեցին՝ Ռոբերտ Քոչարյանն այս պահին կարո՞ղ է լքել երկիրը, ինչին ի պատասխան ՀՔԾ պետն ասաց, «Չեմ կարծում, որ նա կփորձի լքել երկիրը: Այս պահին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չէ, սակայն եթե նա փորձ անի լքել երկիրը, դա կգնահատվի որպես նախաքննությունը խոչընդոտելու, քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ, և կկիրառվի խափանման միջոց»:

2008թվականիմարտի1-ից2-նընկածժամանակահատվածումԵրևանքաղաքումտեղի ունեցածիրադարձություններիվերաբերյալՀՀհատուկքննչականծառայությունումքննվող քրեականգործովնախաքննությանընթացքումձեռքբերվածապացույցներիբավարար համակցության հիմանվրա2018թվականիհուլիսի26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ ՌոբերտՔոչարյանինմեղադրանքէառաջադրվելՀՀքրեական օրենսգրքի300.1-ինհոդվածի1-ին մասով այն բանի համար,որ նա այլ անձանց հետ նախնականհամաձայնությամբտապալելէՀայաստանիՀանրապետությանսահմանադրական կարգը;ՌոբերտՔոչարյանինկատմամբորպեսխափանմանմիջոցէրընտրվելերկամսյա կալանավորումը: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը, սակայն Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել: Վերաքննիչ դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին որոշում է կայացրել:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում