Հայաստանում տեղի ունեցածն աշխատաոճի, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է. կադրերը պետք է ադապտացվեն նոր իրավիճակին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված իրավիճակը նոր է կառավարման համակարգի ինչպես հին, այնպես էլ նոր կադրերի համար: Ներկայիս պայմաններում անխուսափելի է ադապտացիայի փուլը, որը վերաբերում է բոլոր կադրերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր կողմից վարվող կադրային քաղաքականությանը: «Ըստ էության՝ մենք պետք է արձանագրենք հետևյալը, որ նոր կառավարությունում գործում են երեք խումբ մարդիկ՝ նոր կադրեր, հին կադրեր և հին ժամանակներում աշխատած մարդիկ, ովքեր նոր ժամանակներում փոխել են իրենց կարգավիճակը: Այս իրավիճակում անխուսափելի է ադապտացիայի շրջանը: Ընդ որում՝ դա վերաբերում է բոլորին, այս իրավիճակը նոր է բոլոր կադրերի համար: Ադապտացիայի շրջանում բոլոր երեք խմբերում էլ լինելու են մարդիկ, ովքեր բառի լավ իմաստով հարմարվելու են իրավիճակին և ովքեր չեն հարմարվելու»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ իր վարած քաղաքականությունն այս փուլում նպատակաուղղված է «հեղափոխության անցնցում հաղթանակը ֆիքսելուն ու արձանագրելուն»: Փաշինյանի դիտարկմամբ՝ Հայաստանում տեղի ունեցածը շարքային փոփոխություն չէ, այն աշխատաոճի, գործելակերպի, նպատակների, պետական ու ազգային ամբիցիաների փոփոխություն է: «Մենք ուղիներ պետք է փնտրենք ազգային լավագույն ներուժը կառավարման համակարգում օգտագործելու համար: Քայլեր պետք է իրականացվեն այդ ճանապարհին օրենսդրական և սահմանադրական խոչընդոտները վերացնելու համար»,-հավելեց գործադիրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև կարդային բանկ ստեղծելու նախագծին՝ նշելով, որ դա հնարավորություն կբացի Հայաստանի ու սփյուռքի լավագույն կադրերի համար, որ իրենց ներուժը ծառայեցնեն Հայաստանի արդյունավետ կառավարմանը:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP