Ինովացիա

Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացող երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր

3 րոպեի ընթերցում

Դառնալ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ զարգացող երկիր. Նախագահը «Քենդլ» հետազոտությունների ինստիտուտում էր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պետք է դառնա ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ առաջ գնացող, այդ տեխնոլոգիաներով զարգացող երկիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում շրջայցից հետո ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով երկրի տեխնոլոգիապես զարգացմանն ուղղված մի քանի քայլեր, որոնցից առաջինը կրթական համակարգն է: «Տեխնոլոգիաները ստեղծողները, կիրառողները, տարածողները, վաճառողները մարդիկ են, որոնք պետք է ունենան պրոֆեսիոնալ հմտություններ: Հետևաբար, այս ամենի համար շատ էական է մեր կրթական համակարգը»,-ասաց Նախագահը:

Նրա խոսքով՝ երկրորդ կարևոր բաղադրիչը հիմնարար գիտությունն է: «Մեր առավելությունն այն պետք է լինի, որ մեր ծրագրավորողը լինի բարձրորակ մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, գիտնական ծրագրավորող այսինքն՝ ունենանք գիտնական ծրագրավորող, բարձր մակարդակի ստեղծագործող մասնագետներ: Առանց դրա չես կարող նոր որակ ստեղծող մասնագետներ ձևավորել»,-հավելեց Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ խորհրդային տարիներից մեզ ժառանգություն հասած շատ գիտական հիմնարկներ կամ մաշվել են կամ կորցրել են իրենց կարևորությունը, որոշ լաբորատորիաներ նույնիսկ վերացել են, իսկ ահա այս ինստիտուտը, որը ստեղծվել է 2000 թվականին, բավական տպավորիչ է: «Ես ուրախ եմ, որ այստեղ եմ, մենք կարողացել ենք Հայաստանում այսպիսի ինստիտուտ հիմնել, որ միջազգային լավագույն մակարդակ ունի: Դրա վառ ապացույցն այն է, որ ինստիտուտի գործընկերը Համբուրգ DESY ազգային արագացուցչային կենտրոնն է: Սա միջազգային հսկայական ինստիտուտ է, որը ոչ արժեքավոր ինստիտուտների հետ չի համագործակցում»,-ընդգծեց նախագահ Սարգսյանը:

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ համատեղ կազմակերպում է բաց դռների օր: Առաջին անգամ հանրության բոլոր շերտերի համար բաց են լինելու «Քենդլ» ինստիտուտի ռադիոֆիզիկայի, լազերային տեխնիկայի, մագնիսական չափումների, գերբարձր վակուումային տեխնիկայի, դիֆուզիոն եռակցման և զոդման, նորագույն նյութերի և միկրոսարքերի, փորձարարական կենսաբանության հետազոտական լաբորատորիաները: Այցելուները կծանոթանան ինստիտուտի ստեղծման պատմությանը, ընթացիկ հետազոտական աշխատանքներին, ԱՐԵԱԼ արագացուցչային համալիրի զարգացման և միջազգային համագործակցության հեռանկարներին:

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Կրթություն

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարն ու ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրենը քննարկել են «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Ինովացիա

Veeam Software ընկերության համար Հայաստանը բարենպաստ պայմաններ ունի․ ԲՏԱ նախարարը ծանոթացել է ընկերության առաջնահերթություններին

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթություն

Podcast-Գիտության շաբաթ. Իրական կրթությունը բացահայտման ճանապարհ է. Արամ Փախչանյան

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Կրթություն

Կրթությանը և գիտությանը տրամադրվող միջոցներն ուղղված են ռազմավարական աշխատանքների և բարեփոխումների իրականացմանը. Ժաննա Անդրեասյան

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

Գիտություն

Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Միացյալ Նահանգներ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է «BostonGene Techologies» ընկերություն

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Ինովացիա

Հայաստանը ներկայացնող ուսանողական թիմը երրորդ տեղն է գրավել ինքնավար մեքենաների միջազգային մրցույթում

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

Կրթություն

Fastex-ը և ԵՊՀ-ն իրականացնում են համատեղ դասընթաց

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

Տնտեսություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը և ESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հեռանկարները

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

Կրթություն

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանը մասնակցել է Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների ավարտական երեկոյին

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

Ինովացիա

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ICPC ծրագրավորման համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում