Միջազգային

Իսրայելի ավիացիան տասնյակ թիրախներ է խոցել Գազայում

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ավիացիան տասնյակ թիրախներ է խոցել Գազայում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի ավիացիան վերջին ժամերին Գազայի հատվածում տասնյակ օբյեկտներ է խոցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, պատճառը եղել են հրթիռային հարձակումները, սահմանային անկարգությունները եւ Գազայի հատվածից այրվող նյութերի արձակումները:

Ռմբակոծության հիմնական թիրախը եղել է Բեյթ Լախիայում գտնվող Համաս խմբավորման շտաբը:

Նախօրեին հազարավոր պաղեստինցիներ մասնակցել են բողոքի ակցիաների, որոնք սահմանային հատվածներում վերածվել են զինվորների հետ բախումների: Դրա հետևանքով զոհվել է երկու պաղեստինցի և վիրվորվել իսրայելցի սպա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում