Ընթերցողների դատին ներկայացվեց երեխաների և դեռահասների համար նախատեսված նոր գրքաշարը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ միանգամից երեք գրքի շնորհանդես, որն ուղեկցվեց նկարների ցուցահանդեսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանրության դատին հանձնվեցին տատիկ, դուստր, թոռ Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի, Մարիա Ղազարյանի երեք՝ «Երջանկության թևերով», «Երևակայության խաղեր» և «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» գրքերը: Գրքերը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

«Այս տարի լրանում է մեր հրատարակչության 25 ամյակը: Այս ընթացքում մեր գործունեությունը ծավալել ենք հիմնականում մանկապատանեկան գրականության ոլորտում: Թեև Սուսաննա Հարությունյանը ուշ է սկսել գրել, սակայն շատ բեղմնավոր գրող է և հետագայում նույնպես համագործակցելու ենք»,- նշեց «Էդիթ Պրինտ« հրատարակչության հիմնադիր- տնօրեն Մկրտիչ Կարապետյանը:

Երեք հեղինակներից յուրաքանչյուրն աշխատանքի իր բաժինն է ունեցել: Ձևավորման և լեզվի պատասխանատուն Աննա Ղազարյանն է եղել: Թոռնուհին` Մարիա Ղազարյանը, պատրաստել է ինտերակտիվ խաղերի, կենդանիների, ռոբոտների և խաղալիքների վերաբերյալ թեմատիկ մասը, իսկ Սուսաննա Հարությունյանը կառուցել է սյուժեն և ղեկավարել ամբողջ կազմակերպչական աշխատանքը: Շնորհանդեսը ուղեկցվում էր Սուսաննա Հարությունյանի հեղինակած նկարների ցուցահանդեսով:

«Բացի այն, որ մենք ազգականներ ենք, նաև համախոհներ ենք: Ես շնորհակալ եմ Աննային` իմ դստերը, որ ինձ սովորեցրել է նկարել: Մենք նկարել սկսել ենք գրքերը գրելու հետ զուգահեռ: Այսօր ցուցադրությունում ներկայացված է իմ նկարների միայն մի մասը, քանի որ կտավները գտնվում են Ռուսաստանում: Գրքում ևս տպագրված են մեր նկարներից: Բառերն ու նկարները լրացնում են միմյանց»,- ասաց Սուսաննա Հարությունյանը:

Գրքերը հրատարակվել են հայերեն և ռուսերեն: Այս պահին գրքերը թարգմանվում են նաև անգլերեն` համաշխարհային հանրությանը հասանելի դարձնելու համար: Սուսաննա Հարությունյանի, Աննա Ղազարյանի և Մարիա Ղազարյանի «Սոլնիշկայի և Մաքսիմի ընկերների ակումբը» և «Երևակայության խաղեր» պատմվածքների շարքը ներկայացնում է մի ուրույն աշխարհ, որտեղ իրականությունը միահյուսվում է երևակայականին, իսկ երևակայականը վերածվում է իրականության: Նրանց հերոսները, հայտնվելով բարդ իրավիճակներում, չեն վհատվում, այլ փորձում են գտնել ճիշտ լուծումներ՝ մարզելով միտքը, ճանաչելով բարին ու չարը:

Իսկ «Երջանկության թևերով» գրքի հերոսները երեխաներ են, ովքեր ցանկացած տարիքում մեծերի ուշադրության, հոգատարության և աջակցության կարիքն ունեն: Նրանք նրբորեն զգում են կեղծավորությունը և չեն ներում դավաճանությունը: Սեր, ընկերություն և ամուր ընտանիք՝ ահա գրքի հերոսների երջանկության բաղկացուցիչները:

«Երևակայության խաղեր», «Սոլնիշկոյի և Մաքսիմի ընկերների ակումբը», «Երջանկության թևերով» պատմվածքների շարքը նախատեսված է երեխաների և դեռահասների համար: Ընթացքի մեջ են ընտանեկան ընթերցանության համար նախատեսված ֆանտաստիկ ժանրի «Հետ շրջելով ժամանակը» գրքի լույսընծայման աշխատանքները:

Հայերեն

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ

ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Փաշինյանը ՌԴ նախագահին հայտնել է, թե երբ հնարավոր կլինի ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանում հանրաքվե անցկացնել

Փաշինյանը Պուտինին խնդրել է միջոցներ ձեռնարկել հայաստանյան ապրանքների ներմուծման հետ կապված խնդիրները կարգավորելու ուղղությամբ

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը

ԱՄՆ-ն պատրաստ է դերակատարում ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում

Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավոր

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-ին և 29-ին կլինեն վթարային ջրանջատումներ

Դանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է