Մշակույթի նախարարությունը բարերարներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարությունը բարերարներին ու անհատներին կոչ է անում ֆինանսապես աջակցել Արմավիրի մարզի Ապագա համայնքի մշակույթի տան նախասրահում գտնվող` նշանավոր գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման, ամրակայման և նորոգման աշխատանքների իրականացման գործընթացին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Նշյալ որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում և հրատապ վերականգնման կարիք ունի: Գործընթացն իրականացնելու նպատակով Վարպետի ժառանգ Զարուհի Մուրադյանի նախաձեռնությամբ իտալացի մասնագետներ Արա Զարյանի և Քրիստին Լամուղէի կողմից սեփական միջոցներով ուսումնասիրվել և մշակվել են նշյալ որմնանկարի նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչը կազմում է 6.160 (վեց հազար հարյուր վաթսուն) եվրոյին համարժեք ՀՀ դրամ: Վերականգնման աշխատանքները Ա. Զարյանի և Ք. Լամուղէի կողմից իրականացվելու են անվճար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ