Քաղաքականություն

Փաշինյանը հանդիպեց Յունկերի ու Տուսկի հետ

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը հանդիպեց Յունկերի ու Տուսկի հետ

ԲՐՅՈՒՍԵԼ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 12-ին հանդիպումներ ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի և Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»–ի թղթակիցը, հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացմանը, փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Քննարկմանն ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագրին:

ՀՀ վարչապետը ողջույններ է փոխանակել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Ավելի ուշ Փաշինյանը կճաշի Բելգիայի հայ համայնքը ներկայացնող գործարարների հետ, ինչից հետո կմեկնի Սուրբ Մարիամ Մագթաղինե հայ առաքելական եկեղեցի, որտեղ տեղի կունենա հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումից անմիջապես հետո վարչապետի ղեկավարած պատվիրակությունը կվերադառնա Հայաստան:

Արաքս Կասյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում