Սպորտ

Մունդիալի խաղերին մինչ այս ներկա է եղել 2,5 միլիոն հանդիսական

1 րոպեի ընթերցում

Մունդիալի խաղերին մինչ այս ներկա է եղել 2,5 միլիոն հանդիսական

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի, փլեյ-օֆֆի խաղերին մեծաքանակ երկրպագուներ են ներկա եղել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության մինչ այս կայացած 56 խաղերին ներկա է եղել 2.576.584 երկրպագու: Մունդիալ-2018-ում Կոստա Ռիկայի ընտրանին միակ թիմն էր ամբողջ ԱԱ-ի ընթացքում, որը ոչ մի գոլ չխփեց:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը հայտնի են: Կիսաեզրափակիչի առաջին ուղեգրի համար կպայքարի Ֆրանսիա-Ուրուգվայ զույգը: Այդ հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդի համանուն մարզադաշտում: Նույն օրը` երեկոյան 22:00-ին, Բելգիան Կազանում կմրցի Բրազիլիայի ընտրանու հետ: Հաջորդ ուղեգրերը կխաղարկվեն հուլիսի 7-ին: Երևանի ժամանակով 18:00-ին Շվեդիան Սամարայում ուժերը կչափի Անգլիայի, իսկ 22:00-ին, տանտերերը` Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները Սոչիի օլիմպիական «Ֆիշտ» մարզադաշտում կխաղան Խորվաթիայի ընտրանու հետ:

Մունդիալի մասին այլ նյութեր՝այստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում