ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու մասին առայժմ տեղեկություններ չի հաղորդում: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ներքին զորքերը սահման ուղարկելու մասին որոշում երբ լինի, անպայման այն կհրապարակեն:
Մամուլում շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ քննարկվում է ՀՀ ոստիկանության ներքին զորքերը սահմանային պաշտպանության գործում ներգրավելու առաջարկը: