Փաշինյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
1 րոպեի ընթերցում
![Փաշինյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/07/939741.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Facebook-ում ԱՄՆ դեսպանության գրառման մեջ:
«Այսօր՝ ԱՄՆ Անկախության 242 ամյակի նախօրեին, դեսպան Միլսը պատիվ ունեցավ դեսպանատանն ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,- ասվում է ԱՄՆ դեսպանության գրառման մեջ:
ԱՄՆ Անկախության տոնը նշվում է հուլիսի 4-ին: