Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին արհամարհանք են համանախագահող երկրների հանդեպ. Տիգրան Բալայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանի Նախիջևանի հատվածում դիրքային ամրապնդման գործողությունները որակում է որպես արհամարհանք համանախագահ երկրների նկատմամբ: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ ԱԳՆ խոսնակը նկատեց՝ նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է՝ ելնելով անպատասխանատվության սկզբունքից, իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելով: «Մենք շարունակաբար այս հարցը բարձրացնում ենք ինչպես համանախագահ երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների ու կազմակերպությունների առջև: Կարծում ենք՝ հենց այստեղ համանախագահները լուրջ անելիքներ ունեն, որովհետև չանսալով նրանց հորդորներին, անելով լրիվ հակառակը, դա առաջին հերթին արհամարհանք է համանախագահ երկրների համար»,-ասաց Տիգրան Բալայանը:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հուլիսի 1-ին գրառում էր, որում ասված էր. «Երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը»:

Հայերեն العربية English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ