Ֆրանսիան կորուստով է մոտենում Արգենտինայի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Բենժամեն Մենդին վնասվածքի պատճառով չի կարող օգնել իր թիմին ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի՝ Արգենտինայի հետ խաղում:

«Մենդին չի կարող խաղալ: Նրա մոտ մկանային վնասվածք է և այդ պատճառով չի կարող օգտակար լինել թիմին խաղադաշտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը:

Ֆրանսիա-Արգենտինա հանդիպումը կկայանա հունիսի 30-ին` Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:

Հայերեն