Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը կհանդիպեն. հստակեցվել են վայրն ու ժամկետները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան ու Վաշինգտոնը պայմանավորվածություն են ձեռք բերել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Այս հարցը մեր երկրների միջև քննարկվում է բավականին երկար ժամանակ փակ խողովակներով: Կարող եմ ասել միայն, որ գագաթնաժողովի անցկացման պայմանավորվածություն է ձեռք բերվել, նույնիսկ վայրի ու ժամկետների հարցն է հստակեցվել: Այդ մասին մենք ամերիկացի գործընկերների հետ կհայտարարենք վաղը»,-ասել է Ուշակովը: Նա հավելել է, որ հանդիպումը կանցկացվի երրորդ երկրում:

Ավստրիական «Kronen Zeitung»թերթը կիրակի հայտնել էր, որ հանդիպման հնարավոր վայրը կարող է լինել Վիեննան, ավելի ուշ «Politico» պարբերականը գրել էր Հելսինկիի մասին:

ՌԴ և ԱՄՆ ղեկավարները մինչ այժմ հանդիպել են երկու անգամ:

Հայերեն English Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար