Սպորտ

Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ

1 րոպեի ընթերցում

Մատս Հյումելսը մարզվել է ընդհանուր խմբի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ազգային թիմի պաշտպան Մատս Հյումելսը սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի հավաքականի պաշտպանն արդեն ամբողջ ուժով ներգրավվել է մարզմումներին: Հյումելսը բաց էր թողել աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի Շվեդիայի դեմ հանդիպումը:

Ֆուտբոլի Գերմանիայի ազգային թիմը ընդգրկված է F խմբում: Առաջին տուրում «բունդեսմեքենան» անսպասելի պարտություն կրեց Մեքսիկայից, երկրորդ տուրում դրամատիկ վերջաբանից հետո 2:1 հաշվով հաղթեց Շվեդիային: Այժմ աշխարհի գործող չեմպիոնն ունի 3 միավոր և դեռևս պահպանում է շանսերը խմբից դուրս գալու համար:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում