Սպորտ

Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը 

1 րոպեի ընթերցում

Արգենտինացի ֆուտբոլիստները պահանջում են մարզչի հեռացումը մինչև Նիգերիայի հետ խաղը 

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ֆուտբոլիստները խնդրել են փոխել մարզչին Նիգերիայի հետ առաջիկա խաղից առաջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է TASS-ը: «Ալբիսելեստենները» խնդրել են խմբային փուլի վերջին խաղում փոխարինել Խորխե Սամպաոլիին: Արգենտինայի ազգային թիմի ֆուտբոլիստները «ապստամբել են» մարզչի դեմ: Նրանք չեն ուզում, որ Սամպաոլին գլխավորի թիմը: Նրանք ուզում եմ մարզչին փոխարինի նրա օգնականը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը խայտառակ պարտություն կրեց խորվաթներից 3:0 հաշվով:

Երկրորդ տուրից հետո 6 միավոր ունի Խորվաթիայի ընտրանին, որն իր տեղն ապահովել է փլեյ-օֆ-ում: Իսլանդիան և Արգենտինան ունեն 1-ական միավոր, սակայն իսլանդացիները դեռևս երկրորդ տուրի հանդիպումը չեն անցկացրել: Նրանք հունիսի 22-ին կխաղան Նիգերիայի հետ:

Մունդիալի մասին այլ նյութերայստեղ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում