ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում աշխատանքի առաջին օրը Ֆուտբոլասերների փառատոն Է այցելել շուրջ 67 հազար մարդ: Տեսանյութում ցուցադրված Է՝ ինչ վիթխարի քանակությամբ՝ ֆուտբոլի երկրպագուներ Էին հավաքվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
FIFA-ին ֆուտբոլասերների փառատոնում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի առաջին հեռարձակումը տեղի Է ունեցել հունիսի 14-ին Վորոբեւիե գոռիում: Հանդիսականները դիտել են բացման հանդիսավոր արարողությունը եւ մրցաշարի առաջին մրցախաղը:
«Ընդամենը հրապարակի աշխատանքի ընթացքում (15:00-ից մինչեւ 22:00) FIFA-ի ֆուտբոլասերների փառատոն Է այցելել շուրջ 67 հազար մարդ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Նշվում Է, որ հեռարձակումը կատարվել Է 144 քառակուսի մետր մակերեսով մեծ Էկրանին, ինչպես նաեւ բարձր որակի վեց լրացուցիչ Էկրաններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: